-
04.06.2014|
13:35
Պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի նախագահ, արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերն այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին, ծաղիկներ խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:
-
04.06.2014|
12:05
Հայաստանում ՈՒկրաինայի դեսպան Իվան Կուխտան հունիսի 1-ից Երևանում է և անցել է իր աշխատանքային պարտականությունների կատարմանը: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այս մասին հայտնել է Երևանում ՈՒկրաինայի դեսպանատան խորհրդական Իգոր Ռոմանը:
-
04.06.2014|
11:44
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ստիպված կլինի հինգշաբթի երեկոյան 2 անգամ ընթրել, որպեսզի ԱՄՆ-ի և ՌԴ նախագահներ Բարաք Օբաման ու Վլադիմիր Պուտինը ստիպված չլինեն միևնույն սեղանի շուրջը նստել։
-
04.06.2014|
11:43
Բրյուսելում հունիսի 4-5-ին անցկացվելիք G7-ի հանդիպման մասնակիցները նիստերից մեկում հնարավոր է՝ քննարկեն Ռուսաստանի վերադարձը առաջատար երկրների «Մեծ ությակ»՝ հաղորդել է եվրոպական դիվանագիտական աղբյուրը՝ անանուն մնալու սկզբունքով:
-
04.06.2014|
11:41
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ պատրաստ է վերականգնելու վստահությունը ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հարաբերություններում, սակայն Ռուսաստանը պետք է հետ կանչի իր զորքերը արևմտյան սահմաններից և օգտվի ՈՒկրաինայի հարավ-արևելքում ունեցած իր ազդեցությունից:
-
03.06.2014|
22:11
Հունիսի 4-ին, ժամը 16:00-ին The Club հաստատության մեծ սրահում (Թումանյան փող., 40 շենք) կկայանա «Գրանիշ» գրական հանդեսի նոր համարի շնորհանդեսը: «Գրանիշ» հանդեսի յուրաքանչյուր թողարկում թեմատիկ է և ամփոփում է մեկ գեղարվեստական կամ հասարակական խնդիր:
-
03.06.2014|
16:15
«Որպես մասնավոր հատվածի ընկերություններ մենք բավականին լուրջ ենք տրամադրված Հայաստանի մասնավոր հատվածի հետ համագործակցության հարցում»,- ասել է Արաբական Միացյալ Էմիրություններից Հայաստան ժամանած գործարարների պատվիրակության ղեկավար, Աբու Դաբիի Առևտրի պալատի խորհրդի նախագահ Մոհամեդ Թանի Մորշեդ ալ Ռումայթին` այսօր ՀՀ փոխվարչապետ, Հայաստան-ԱՄԷ միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արմեն Գևորգյանի հետ հանդիպման ժամանակ:
-
03.06.2014|
14:21
Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը երեկ այցելեց Մոսկվայի պետական համալսարանի բժշկական կենտրոն, որը հագեցած է բուժական, վիրահատական և ուսումնական ամենավերջին սերնդի սարքավորումներով ու պարագաներով։
-
03.06.2014|
13:30
ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկն ասել է, որ հունիսի 3-4-ին դաշինքի անդամ 28 երկրների պաշտպանության նախարարները Բրյուսելում քննարկելու են Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի անդամակից երկրներում դաշինքի զորքերի մշտական տեղակայման հարցը՝ կապված ՈՒկրաինայում Ռուսաստանի իրականացրած գործողությունների հետ:
-
03.06.2014|
12:53
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Վրաստան կայցելի մինչև 2015 թ. գարուն՝ հաղորդել են Վրաստանի վարչապետի մամլո ծառայությունում, կանցլերը սիրով ընդունել է երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրավերը։ Գերմանիայի կանցլերը Վրաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հարցը չի ներառվի Հյուսիսատլանտյան դաշինքի՝ ՈՒելսում կայանալիք գագանաժողովի օրակարգում՝ հաղորդել է Deutshe Welle-ն: